Փա′ռք քեզ , Հայո′ց բանակ

Հունվարի 26-ին Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայոց բանակի կազմավորման 26 ամյակին: Հայոց բանակն ուրախության ու հպարտության մեծագույն առիթ է ոչ միայն Հայաստանում , այլև ամբողջ աշխարհում ապրող մեր հայրենակիցների համար: Ուստի Մեծ Մասրիկի միջն. դպրոցի սաները ևս իրենց գեղեցիկ խոսքերով, երգերով ու պարերով ապացուցեցին , որ արժանի զավակն են իրենց հայրենիքի: