Հայոց բանակ՝անունդ հաղթանակ

Հայոց բանակ՝անունդ հաղթանակ

Օրեր առաջ Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին նվիրված միջոցառում:                     Միջոցառումը սկսեցին Ապրիլյան քառօրյա պատերազմից՝իհարկե վերհիշելով մեր անցած ճանապարհը:Բացման խոսքով հանդես եկավ զինղեկ Ռ.Բարսեղյանը: Նա իր խոսքում նշեց,որ պետք է ուխտենք սուրբ պահել նրանց հիշատակը,շարունակենք նրանց սկսածը,միշտ բարձր պահենք հայ ազգի պատիվը,կռվենք ՝միշտ հաղթելու հավատով: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մետաքսյա Սաղաթելյանը ներկայացրեց տնօրեն   Ա. Հակոբյանի «Հայաստան » բանաստեղծությունը,որը  նվիրված էր կապիտան ՈՒրֆանյանին և բոլոր նրանց հիշատակին,ովքեր զոհվեցին 2016թ.Ապրիլյան քառօրյա պատերազմում: Միջոցառման վերջում մասնակիցները խոստացան,որ չեն դադարելու խոսել ու պահանջել այն,ինչն իրենցն է: