ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Հայոց բանակ՝անունդ հաղթանակ
Օրեր առաջ Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառումը սկսեցին Ապրիլյան քառօրյա պատերազմից՝իհարկե վերհիշելով մեր անցած ճանապարհը:Բացման խոսքով հանդես եկավ զինղեկ Ռ.Բարսեղյանը: Նա իր խոսքում նշեց,որ պետք է ուխտենք սուրբ պահել նրանց հիշատակը,շարունակենք նրանց սկսածը,միշտ բարձր պահենք հայ ազգի պատիվը,կռվենք ՝միշտ հաղթելու հավատով:Ողջ միջոցառման ընթացքը ուղեկցվում էր տեսանյութերով:Միջոցառման սկզբում մասնակիցները Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված տղաների նկարների ուղեկցությամբ երգեցին «Մերօրյա հերոս» երգը՝ընթացքում ծնկի գալով:Երգի ավարտից հետո մեկ-մեկ բարձրացան,իրենց խոնարհումի խոսքը ասացին,կանգնեցին իրենց տեղերում:Այնուհետև Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մետաքսյա Սաղաթելյանը ներկայացրեց տնօրեն Ա. Հակոբյանի «Հայաստանին » բանաստեղծությունը,որը նվիրված էր կապիտան ՈՒրֆանյանին և բոլոր նրանց հիշատակին,ովքեր զոհվեցին 2016թ.Ապրիլյան քառօրյա պատերազմում: Մասնակիցները տեսանյութին զուգահեռ ներկայացրին մեր անցած ճանապարհը՝ Եղեռնից մինչև մեր օրերը:Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի պարի խումբը հանդես եկավ իր ազգագրական պարերով: Մասնակիցներից Նելլին բարի ծառայություն մաղթեց միջոցառումը՝նրանք երգեցին բանակի հիմնը,այնուհետև երդման արարողությունը կատարեցին:Շնորհավորեցին բոլորիս ՀՀ Զինված ուժերի կազմավորման հոբելյանական 25-րդ տարեդարձի կապակցությամբ՝մաղթելով,որ մեր երկրում տիրի հարատև խաղաղություն:Ընթացքում անդրադարձան Արցախյան հերոսամարտին ,գլուխ խոնարհեցին հայրենիքի պաշտպանության գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար այն հերոսներին,ովքեր զոհվեցին Արցախյան հերոսամարտում: Բեմականացրեցին Դուշման Վարդանի իրական կյանքից վերցված մի դրվագ: Միջոցառման ընթացքում կատարված երգերն ու պարերը այնքան ոգեշնչող էին,որ դահլիճում նւտածները ևս մասնակից դարձան դրանց: Միջոցառման վերջում մասնակիցները խոստացան,որ չեն դադարելուխոսել ու պահանջել այն,ինչն իրենցն է: Այնուհետև Իրինան «Հավատում եմ քեզ,իմ հայ ժողովուրդ » բանաստեղծությամբ փակեց միջոցառումը,և այդ ընթացքում բանակից վերադարձավ Հովհաննեսը,որին սկզբում ճանապարհել էին բանակ:Նրա վերադարձը անակնկալ էր բոլորի համար. մայրը գրկեց որդուն,պարեցին միասին:Այսպես էլ ավարտվեց միջոցառումը: